AM
31 Օգոստոս 2012 - 06:28 AMT

Ռոմնին քննադատել է Օբամային Իրանի և ԱՄՆ դաշնակիցների նկատմամբ նրա քաղաքականության համար

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին քննադատության է ենթարկել իր մրցակից Բարաք Օբամայի քաղաքականությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Նախագահ Օբաման անուշադրության է մատնել այնպիսի դաշնակցին, ինչպիսին Իսրայելն է, թեև թուլացրել է պատժամիջոցները Կուբայի նկատմամբ: Նա լքել է բարեկամներին Լեհաստանում` չկատարելով ՀՀՊ ոլորտում իր պարտականությունները»,- ասել է Ռոմնին և խոստացել, որ նախագահ ընտրվելու դեպքում նա հավատարիմ կլինի դաշնակիցներին, իսկ Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում կզբաղեցնի:

Որպես նախագահի թեկնածու իր առաջին հեռուստատեսային հարցազրույցում նա ասել է, պետք է խոսել Իրանի հետ: «Մենք դեռ խոսում ենք, իսկ իրանական ցենտրիֆուգները պտտվում են»,- հայտարարել է Ռոմնին` ելույթ ունենալով Հանրապետական կուսակցության համագումարում: