AM
31 Օգոստոս 2012 - 08:02 AMT

Երեկ Վարդավառի լիճն ընկած տղային փրկել չի հաջողվել

Օգոստոսի 30-ին, ժամը 16.00-ին տեղեկություն էր ստացվել, որ Երևանի Վարդավառի լիճ երեխա է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի և ՃԿԿ արձագանքման հերթապահ խմբերը:

Ժամը 16.16-ին տեղի ուժերով դուրս է բերվել 2000 թ. ծնված Սարգիս Կլեկչյանի դին: