AM
31 Օգոստոս 2012 - 10:03 AMT

Էթիկայի հանձնաժողով ներկայացված երկու դիմումներն էլ մերժվել են

ԱԺ-ում քիչ առաջ ավարտվեց ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստը: Էթիկայի հանձնաժողով ներկայացված երկու դիմումներն էլ մերժվել են: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Դավիթ Հարությունյանը փոխանցեց, որ դիմումները չեն ուսումնասիրվել , քանի որ երկու դեպքում էլ ներկայացվող դեպքերը տեղի են ունեցել նախքան օրենքի ընդունումը, հետևաբար հանձնաժողովը չէր կարող այդ օրենքից բխող որևէ որոշում կայացնել:

Հիշեցնենք, որ հանձնաժողովը 2 դիմում էր ստացել: Դիմումներից մեկը ներկայացրել էր քաղաքացի Արթուր Զադոյանը, որը ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի դեմ էր: Մյուսը ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովի և ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի դեմ էր: Վերջիններին մեղադրում էին երևանյան DIY ակումբի պայթեցման հետ կապված հայտարարությունների առնչությամբ։