Շուրջ 100 ներգերմանական և միջազգային ավիաչվերթներ են հետաձգվել ուրբաթ օրը սկսված ուղեկցորդների գործադուլի պատճառով Մայնի Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանում:
Գործադուլին մասնակցում են մոտ հազար ուղեկցորդներ:
Ըստ «Լյուֆտգանզայի» պաշտոնական տեղեկատվության, չեղյալ է հայտարարվել 68 թռիչք, սակայն ԶԼՄ-ները հայտնել են, որ շատ չվերթեր չեղյալ են հայտարարվում տեղի պակասի պատճառով:
Դժվարությունների է հանդիպել նաև Բեռլինի օդանավակայանը:
Ուղեկցորդների անկախ կազմակերպությունում, որը նաև գործադուլի նախաձեռնողն է, ասել են, որ « Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում քաոս է տիրում»:





