AM
1 Սեպտեմբեր 2012 - 06:31 AMT

«Չորրորդ ինքնիշխանություն». Քոչարյանն Արցախում մեծ շուքով նշել է իր ծնունդը

Թերթը գրում է, ո իրենց տեղեկություններով ՝նախoրեին Արցախում մեծ շուքով իր ծննդյան 58-ամյակն է նշել ՌոբերտՔոչարյանը:« Ասում են` հիմնական հրավիրյալներից բացի Սեդրակիչի ծննդյան օրը հայտնվել են նաև որոշ անկոչ հյուրեր ԼՂՀ-ից, որոնց այցը զարմացրել է ներկաներից շատերին:

Քոչարյանամերձ շրջապատում լուրեր են պտտվում այն մասին, որ Սեդրակիչի հրավիրյալների ցանկալի ցուցակում եղել են բարձրաստիճան զինվորականներ, նախկին ու ներկա պետական չինովնիկներ, Աժ պատգամավորներ, հյուրեր արտերկրից ու ՌԴ-ից, որոնց կազմում են եղել նաև հայտնի գործարար Գոգան ու «ՏրոյկաԴիալոգի» Ռուբեն Վարդանյանը, որոնք ընդամենը մի քանի ժամով «վայրէջք» են կատարել ուղիղ Արցախ»,-գրում է թերթը:

Վերը նշվածի առնչությամբ «ՉԻ»-ն փորձել է ստանալ նաև Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի մեկնաբանությունը, սակայն վերջինս չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին: