AM
1 Սեպտեմբեր 2012 - 11:56 AMT

Թալիբները կրկնակի ահաբկչություն են իրականցրել Աֆղանստանում. զոհվել է առնվազն 13 մարդ

Շաբաթ օրը աֆղանական Վարդակ կենտրոնական նահանգում կրկնակի ահաբեկչության արդյունքում տուժել են տասնյակ մարդիկ. զոհվել է առնվազն 13 մարդ: Այա մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղելով ԱՖՊ գործակալությանը: Զոհվածներից 9-ը խաղաղ բնակիչներ էին, մյուսները` ոստիկաններ:

Ըստ վերջին տվյալների, առնվազն 43 մարդ հասցվել է տեղի հիվանդանոցներ, ևս 10-ը «լուրջ վնասվածքներով» տեղափոխվել են Քաբուլ:

Ահաբեկչությունների համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» խմբավորումը: