Ալժիրի ԱԳ նախկին նախարար Լահդար Բրահիմին շաբաթ օրը պաշտոնապես ստանձնում է ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդի պաշտոնը Սիրիայի գծով: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:
Այդպիսով, Բրահիմին կփոխարինի Աննանին, որը օգոստոսի 2-ին հրաժարական էր տվել, այն պատճառաբանությամբ, որ կարգավորման իր մշակած պլանը չի իրագործվում:
Սիրիայում կառավարական ուժերի և զինյալ ապստամբների զինված հակամարտությունը շարունակվում է արդեն 17 ամիս:





