AM
2 Սեպտեմբեր 2012 - 14:19 AMT

Սիրիական բանակը շարունակում է ճնշել ապստամբներին Դամասկոսից հարավ ընկած շրջաններում

Սիրիական զորքերը կիրակի օրը շարունակում են ճնշել Ազատ սիրիական բանակի գրոհայիններին Դամասկոսից հարավ ընկած շրջաններում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Սիրիական ԶԼՄ-ները հաղորդում են գրոհայինների շարքում կորուստների մասին: Ընդդիմությունը պնդում է, որ կառավարական զորքերն անկանոն կրակ են արձակում բնակելի թաղամասերի վրա:

Զինված բախումներ են բռնկվում շրջաններում, որոնք սիրիական պետական ԶԼՄ-ների հաղորդմամբ, արդեն մաքրվել են զինված խմբավորումներից: Փոխհրաձգությունները տեղի են ունենում Դամասկոսից հարավ՝ Մաադամիա և Տադամուն շրջաններում: