Երեկ ժամը 19.00-ին վթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում : ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2102»մակնիշի 56 ՏՏ 522 (վարորդ՝ 1952 թ. ծնված Աղվան Արղումանյան) եւ «ՎԱԶ-2107» մակնիշի 18ՏԼ188 պետհամարանիշերի (վարորդ՝ 1985 թ. ծնված Սերոբ Մովսիսյան) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր` 59-ամյա Արշալույս Արղումանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:





