AM
3 Սեպտեմբեր 2012 - 11:45 AMT

Քուրդ գրոհայիններն առևանգել են Թուրքիայի իշխող կուսակցության տարածաշրջանային բաժանմունքի ղեկավարին

Թուրքիայում Քրդական աշխատավորկան կուսակցության գրոհայինները առևանգել են իշխաող Արդարության և զարգացման կուսակցության տարածաշրջանային բաժանմունքի ղեկավարին: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, տեղական ԶԼՄ-ների վրա հղումով, իշխող կուսակցության բաժանմունքի ղեկավարը Հաքքյարի գավառում Մեջիթ Թարհանը կիրակի օրվանից կապ չէր հաստատում:

Իշխանությունները քննություն են սկսել և որոնում են կորածին:

Ըստ տեղեկատվության, քուրդ գրոհայինները կանգնեցրել են Թարհանի մեքենան Օգուլ գյուղի մոտ, որից հետո կապը նրա հետ կորել է: