AM
3 Սեպտեմբեր 2012 - 13:42 AMT

Սիրիական ընդդիմություն. Կառավարական զորքերի օդային հարձակման ընթացքում 25 սպանված կա

Սիրիայում կառավարական զորքերը օդային գնդակոծության են ենթարկել երկրի հյուսիսում գտնվող Էլ-Բաբ քաղաքը: Գրոհի արդյունքում զոհվել է 25 մարդ: Այս մասին հաղորդում են ընդդիմության ակտիվիստները:

Բաշար Ասադի ռեժիմի հակառակորդները հրապարակել են օդային հարձակման տեսագրությունը: Նրանք հայտարարում են, որ զոհվածների թվում են 6 կանայք և երկու երեխաներ:

Այս տեղեկատվության անկախ հաստատում տվյալ պահին չկա, հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ Դամասկոսի արվարձաններից մեկում պայթյուն էր տեղի ունեցել: Պայթյունի արդյունքում վիրավորվել է մի քանի մարդ: