AM
4 Սեպտեմբեր 2012 - 05:59 AMT

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի համագյուղացիները դժգոհում են

Թերթը Գորիսի Տեղ գյուղի մի խումբ բնակիչներից նամակ է ստացել, որտեղ նրանք խնդրում են փրկել իրենց Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի ճանապարհային ոստիկանության վաշտի հրամանատար, փոխգնդապետ Արամ Գալստյանից: Ըստ գյուղացիների՝ նա ահաբեկում է իրենց և ստիպում ընտրել իր հորեղբորը՝ Սաղաթել Գալստյանին:

«Ժողովուրդ»-ը փորձել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից պարզաբանումնրստանալ, թե ինչու է Գալստյանը ահաբեկում Տեղ գյուղի բնակիչներին, սակայն վարչությունից հերքել են տեղեկությունները ՝ նշելով, որ Գալստյանը պարտաճանաչորեն իր ծառայողական պարտականություններն է կատարում և իրականում նման բան չկա:

«Բնականաբար, ոստիկանությունն այլ պատասխան չէր էլ կարող տալ»,-գրում է թերթը և հիշեցնում, որ Տեղ գյուղը նախագահ Սերժ Սարգսյանի ծննդավայրն է: