AM
4 Սեպտեմբեր 2012 - 12:01 AMT

«Բոինգը» Հարավային Կորեայում F-15 կործանիչների տեխնիկական սպասարկման կենտրոն է ստեղծում

«Բոինգ» ընկերությունը Կորեայի հանրապետությունում ստեղծում է F-15 կործանիչների տեխնիկական սպասարկման կենտրոն: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ըստ հաղորդագրության, կենտրոնը տեղակայված է լինելու Տէգու-Քյենբուկ Ազատ տնտեսական գոտում, ասվում է ամերիկյան ավիաշինարարի հաղորդագրությունում:

«Կորեայի Հանրապետության հետ վերջին կես դարի համագործակցության ընթացքում «Բոինգը» համոզվել է ԿՀ զարգացած ենթակառուցվածք ունենալու մեջ»,-հայտարարել է Ջո Սոնգը` «Բոինգի» պաշտպանության ոլորտում միջազգային բիզնեսի զարգացման գծով փոխտնօրենը: