AM
5 Սեպտեմբեր 2012 - 05:50 AMT

«Հայկական ժամանակ». Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունից գումարային փոխհատուցում չի ուզում

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումի մեջ՝ որպես փոխհատուցում գումարային պահանջ չկա, – «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Եվրադատարանում ՀՀ աոաջին նախագահի ներկայացուցիչ փաստաբան Վահե Գրիգորյանը:

Ըստ փաստաբանի, ինքն աոաջին նախագահին տեղեկացրել է, որ նման գործերով Եվրադատարանը սովորաբար բավարարում է բարոյական և նյութական վնասի փոխհատուցման պահանջները, uակայն, առաջին նախագահի միակ պահանջը եղել է այն, որպեսզի ճանաչվի Հայաստանի կողմից ստանձնած՝ Մարդու իրավունքների կոնվենցիայով ամրագրված իրավունքների խախտման փաստը:

«Կոնվենցիոն իրավունքների խախտման ճանաչումն աոաջին նախագահի համար արդարացի և բավարար փոխհատուցում է»,- «ՀԺ»-ին ասել է փաստաբանը:

Նշված դիմումը ԵԴ է ներկայացվել 2008-ի օգոստոսին: Այս տարվա մայիսին սկսվել է դիմումի քննարկումը: Բացառված ֊չէ, որ մինչև փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններն այս գործով վճիռը կհրապարակվի: