AM
5 Սեպտեմբեր 2012 - 06:16 AMT

Lufthansa-ի ուղեկցորդները սեպտեմբերի 7-ին գործադուլ կանցկացնեն իրենց պահանջները չկատարելու դեպքում

Lufthansa ավիաընկերության ուղեկցորդները սեպտեմբերի 7-ին համընդհանուր 24-ժամյա գործադուլ կանցկացնեն իրենց պահանջները չկատարելու դեպքում: Այդ մասին այսօր հաղորդել է գերմանական Բորտուղեկցորդների անկախ կազմակերպությունը:

Արհմիությունը պահանջում է ԳԴՀ խոշորագույն ավիափոխադրողից 5 տոկոսով ավելացնել բորտանձնակազմի աշխատավարձը, ինչպես նաև բարելավել աշխատանքի պայմանները: Lufthansa-ն, իր կողմից, պատրաստվում է կրճատել ծախսերը` կապված ոլորտում բարձր մրցակցության հետ: Ընկերության ղեկավարությունն առաջարկել է փոխզիջում, որը ենթադրում է աշխատավարձի ավելացում 3.5 տոկոսով: Արհմիությունը համաձայն չէ այդ պայմանին: