Երեկ` սեպտեմբերի 4-ին, ժամը 18:42-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրիի Շ. Տալյան 8 հասցեում գտնվող մետաղի հանձնման կետի բակում:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:32-ին, մարվել` 22:00-ին: Այրվել են «Մեքսին» ՍՊԸ-ին պատկանող շինության փայտյա կառուցատարրերը և ջերմահարվել մե¬տաղ¬յա թիթեղները` 1000 քմ մակերեսով:





