AM
5 Սեպտեմբեր 2012 - 12:54 AMT

Հնդկաստանում հրդեհի պատճառով տասնյակ մարդիկ են զոհվել

Առնվազն 30 մարդ է զոհվել և ևս տասնյակը տուժել են Հնդկաստանի Թամիլանդ նահանգի Սիվակասի քաղաքում տեղակայված հրավառությունների պարագաներ արտադրող գործարանում տեղի ունեցած հրդեհից: Այս մասին հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը:

Ինչպես հաղորդել են տեղի ոստիկանությունում, կրակն այնքան ուժեղ է եղել, որ հրշեջները դժվարությամբ են կարողացել մտնել շինության ներսը:

Սիվակասի քաղաքում տեղակայված են մի քանի մանր գործարաններ, որոնք զբաղվում են հրավառությունների արտադրությամբ: