AM
5 Սեպտեմբեր 2012 - 13:15 AMT

Արաբկիր համայնքի որոշ թաղամասեր վաղը կջրազրկվեն

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 6-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Կիևյան փ. 11-19, 20, 22, Քեռու փ. 1-10, Նիկոլ Դուման փ. 1 համարների, Սեպուհի, Սևաստոպոլյան փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար: