AM
5 Սեպտեմբեր 2012 - 14:47 AMT

Սեպտեմբերի 14-ին Երկրի մոտով կանցնի կես կիլոմետրանոց աստերոիդ

Սեպտեմբերի 14-ի առավոտյան կես կիլոմետրանոց աստերոիդը վտանգավոր հեռավորությամբ կանցնի երկրի մոտով: Աստղաբանները տիեզերական մարմնի ռադարային դիտարկումներ կանցկացնեն, գրում է «Ռոսիյսկայ գազետան»:

Առաջինը 2012 QG42 աստերոիդը հայտնաբերել են ամերիկյան «Կատալինա» նախագծի գիտնականները: Տիեզերական մարմնի և Երկրի միջև հեռավորությունը կլինի մոտ 2.84 մլն կմ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: