Ռուսաստանի ԱԳ նախարարությունում հայտարարել են, որ Մոսկվան չի գտնում Իրանի կողմից միջուկային ծրագրի մշակման ապացույցներ:
«Կա միջուկային նյութ, որը մշակվում է Իրանում և վերահսկվում է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների կողմից: Այդ միջուկային նյութը չի կիրառվում ռազմական նպատակներով, ինչը պաշտոնապես հաստատել է նաև գործակալությունը»,-հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում, հայտնում է ВВC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ նրա, ԱՄՆ միակողմանի պատժամիջոցներն Իրանի դեմ հակասում են միջազգային իրավունքին ու չեն նպաստում հակամարտության կարգավորմանը:





