Էգեյան ծովում խորտակվել է Թուրքիայից Մեծ Բրիտանիա շուրջ 100 ապօրինի միգրանտների տեղափոխող նավը, լրագրողներին է հայտնել փոխնահանգապետ Արդահան Թոթուկը:
Նավաբեկության զոհերի թիվը հասնում է 58: Փրկվել է 46 մարդ, այդ թվում նավապետն ու նրա օգնականը: Նավի վրա ապօրինի միգրանտներ էին Իրաքից, Սիրիայից ու Պաղեստինից: Մարդկանց ապօրինի առևտրով զբաղվելու կասկածանքով ձերբակալվել են Թուրքիայի երկու քաղաքացիներ, հայտնում է CNN-Turk-ը:





