Կիրակի օրը Իրաքում գրոհայինների հարձակումների և ահաբեկչությունների զոհ է դարձել մոտ 100 մարդ, ևս 400-ը վիրավորվել է: Ինչպես հաղորդում են արաբական հեռուստաալիքները, միանգամից 3 ականապատ ավտոմեքենաներ են պայթել Բաղդադում: 13 իրքացու կյանք խլած խոշորագույն պայթյունը որոտացել է Բաղդադի ամենամեծ շիական թաղամասում` Մադինատ-Սադրում: Ընդհանուր առմամաբ, նախորդ օրերին միայն մայրաքաղաքում զոհվել է 42, վիրավորվել` 120 մարդ:
Բաղդադի արվարձաններում ահաբեկչություններն իրականացվել են Իրաքի դատարանի կողմից վարչապետ Թարիք ալ-Հաշիմիի նկատմամբ մահապատժի դատավճիռ կայացնելուց մի քանի ժամ անց: Վերջինս այժմ գտնվում է Թուրքիայում: Նա մեղադրվում է ահաբեկչական գործունեության մեջ:





