Սեպտեմբերի 9-ին` ժամը 13.00-ին «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Օրբելի փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ճամփեզրի ծառին, ապա ճամփեզրին կայանված «ԴԱՖ» մակնիշի բեռնատարին, որից հետո՝ մայթեզրի պատին:
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, պատահարի հետևանքով վարորդը և ուղևորներից երկուսը ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց, իսկ մյուս ուղևորներ՝ 1994 թ. ծնված Գայանե Մարկոսյանը և 1993 թ. ծնված Վիկտորիա Ալոյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել են:
Կատարվում է քննություն:





