AM
10 Սեպտեմբեր 2012 - 07:40 AMT

Վրաստանի առաջին նախագահի որդին բանտում հացադուլ է հայտարարել

Վրաստանի առաջին նախագահ Ցոտնե Գամսախուրդիան սեպտեմբերի 8-ին անժամկետ հացադուլ է սկսել է բանտում:

Նրա դատապաշտպան Քեթի Բեկաուրիի խոսքով, սա թվով 5-րդ հացադուլն է, որը հայտարարում է Գամսախուրդիան: Ընդհանուր առմամբ, նրա հացադուլը տևել է 194 օր: Վրաստանի առաջին նախագահի որդու վերաբերյալ գործն արդեն բողոքարկվել է Ստրասբուրգի` մարդու իրավունքների վերաբերյալ դատարանում:

Նա դատապարտված է 13 տարով` մարդասպանության փորձի, զենքի անօրինական ձեռքբերման և պահպանման, ինչպես նաև բանտի աշխատակիցների կաշառելու փորձի համար: