AM
10 Սեպտեմբեր 2012 - 08:45 AMT

Ձերբակալվել է ԱԳՆ Հյուպատոսական վարչության բաժնի պետը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում,կաշառք ստանալու կասկածանքով, սեպտեմբերի 9-ին, ձերբակալվել է ՀՀ Արտաքին գործերինախարարության Հյուպատոսական վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը:

Ինչպես հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը, վերջինս «Հայաստանի Հանրապետության վերադարձիվկայական ստանալու կարգ»-ի պահանջների խախտմամբ,արտերկրում գտնվող քաղաքացիներից, բացի օրենքով նախատեսված պետտուրքի գումարից, միջնորդների միջոցով, որպես կաշառք պահանջել և ստացել է հավելյալ գումարներ:

ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվածքրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ձերբակալվել է ԱԳՆ Հյուպատոսական վարչության բաժնի պետը