AM
10 Սեպտեմբեր 2012 - 11:21 AMT

Քլինթոն. ԱՄՆ-ն մտադիր չէ «կարմիր գիծ» սահմանել Իրանի համար

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Օբամայի վարչակազմը հետևում է Թեհրանի գործողություններին, սակայն մտադիր չէ «կարմիր գծեր» սահմանել: Bloomberg-ին տված հարցազրույցում Քլինթոնն այսել է. «Իսրայելցիներն արագ արձագանք են ակնկալում, քանի որ իրենց համարում են նշանառության տակ, բայց մենք վստահ ենք, որ պետք է կենտրոնանանք պատժամիջոցների վրա»,-ասել է նա:

Իր հերթին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կոչ է արել սահմանել Իրանի միջուկային ծրագրի զարգացման այն սահմանագիծը, որից հետո կոշտ ուժային գործողություններ կսկսվեն: «Իրանը կանգ չի առնի, քանի դեռ չի տեսնում այն «կարմիր գիծը», որ պետք է քաշի ժողովրդավարական աշխարհը»,-ասել է Նեթանյահուն CBC-ին տված հարցազրույցում: