2007թ. սեպտեմբերին իսրայելական զորքերի կողմից Դեյր էզ Զորում ոչնչացված օբյեկտը «մեծ հավանականությամբ» կարող էր միջուկային ռեակտոր լինել, որի մասին Սիրիան պետք է տեղեկացներ գործակալությանը: Այդ մասին կառավարիչների խորհրդում հայտարարել է ՄԱԳԱՏԷ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն:
Նա հիշեցրել է, որ համապատասխան ենթադրություն է հայտնել դեռևս անցյալ տարվա մայիսին, սակայն, դրանից հետո նոր տեղեկատվություն չի ստացվել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
«Կցանկանայի պարզաբանել, որ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, թեև 2011թ. մայիսին Սիրիան պատրաստակամություն հայտնեց համաձայնեցնել այդ ծրագիրը «կարգավորելու համար Դեյր էզ Զորի հարթակի հարցը»,-մեջբերում է գործակալությունը Ամանոյին:





