AM
10 Սեպտեմբեր 2012 - 13:08 AMT

Պայթյունը Պակիստանի հյուսիս-արևմուտքում 10 մարդու կյանք է խլել

Առնվազն 10 մարդ է զոհվել Պակիստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած պայթյունից, հայտնում է ВВС-ի ռուսական ծառայությունը՝ տեղական իշխանությունների վրա հղումով:

Պայթուցիկը տեղադրվել էր ավտոմեքենայում, որ կայանվել էր Պարաչինարի շուկաներից մեկի մոտ: Այս տարածաշրջանը հայտնի է որպես սունիների և շիաների միջև հաճախակի բախումների վայր: