AM
10 Սեպտեմբեր 2012 - 17:26 AMT

Ռասմուսսեն. ՆԱՏՕ-ն մտադիր չէ որևէ դերակատարում ունենալ սիրիական հակամարտությունում

ՆԱՏՕ-ն մտադիր չէ որևէ դերակատարում ունենալ սիրիական հակամարտությունում:Այս մասին այսօր հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը` պատասխանելով լրագրողների այն հարցին, արդյոք հնարավոր է ՆԱՏՕ-ի մասնակցության հնարավորությունը «Սիրիայի համար հումանիտար միջամտությանը»:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ երկրում անընդունելի իրավիճակ է, և որ «Սիրիայի նախագահը պետք է հարգի իր ժողովրդի օրինական պահանջները»: