AM
11 Սեպտեմբեր 2012 - 12:25 AMT

Մահապարտը պայթեցրել է իրեն Ստամբուլի ոստիկանության բաժանմունքի մոտ, մեկ մարդ մահացել է

Ստամբուլում ոստիկանական բաժանմունքից ոչ հեռու տեղի է ունեցել պայթյուն: Մահապարտ ահաբեկիչը գործողության մեջ է դրել պայթուցիկ սարք, որի արդյունքում մահացել է մեկ ոստիկան, 8 հոգի վիրավորվել են: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, նրա համախոհը պետք է պայթեցներ ևս մեկ սարք, բայց չի հասցրել:

Պայթյունը տեղի է ուենցել Սուլթանգազի շրջանում ոստիկանական բաժանմունքի շենքի մոտ:

Պայթյունից հետո երկրորդ հանցագործը փորձել է հարձակվել ոստիկանների վրա, բայց սպանվել է: