AM
12 Սեպտեմբեր 2012 - 06:36 AMT

Եմենի նախագահը մի շարք բարձրաստիճան ռազմական պաշտոնյաների պաշտոնաթող է արել

Եմենի նախագահ Աբդուրա Մանսուր Հադին մի շարք բարձրաստիճան ռազմական պաշտոնյաների պաշտոնաթող է արել: Վերջիններս իրենց պաշտոնները ստացել են երկրի նախկին նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի ղեկավարության օրոք: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Նրանք մի շարք դիվանագիտական պաշտոններ են զբաղեցրել, որոնք, ինչպես նշում են փորձագետները, դրանք «մեծ քաղաքական նշանակություն չունեն»:

Փորձագետների կարծիքով, այդ կերպ Հադին փորձում է սահմանափակել Ալի Աբդուլլահ Սալեհի կողմնակիցների ազդեցությունը, ով լքել է իր պաշտոնը 2011-ի նոյեմբերին: