AM
12 Սեպտեմբեր 2012 - 07:39 AMT

Արևմուտքը համոզել է Ռուսաստանին ճնշում գործադրել Իրանի վրա միջուկային հարցում

Արևմուտքի պետությունները համոզել են Ռուսաստանին և Չինաստանին ավելի կոշտ դիրքորոշում ունենալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ, հաղորդում է Agence France-Presse` հղելով դիվանագիտական աղբյուրներին:

Աղբյուրների տեղեկությամբ, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կարողացել են ստանալ Մոսկվայի և Պեկինի համաձայնությունը «լուրջ անհանգստություն» արտահայտել` կապված Թեհրանի միջուկային հետազոտության հետ այսօր կայանալիք ՄԱԳԱՏԷ-ի հանդիպման ընթացքում, որը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին: