AM
12 Սեպտեմբեր 2012 - 09:42 AMT

Քննարկվել են Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի զարգացման հեռանկարները

2012թ. սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) 12-րդ Տարեկան ընդհանուր ժողովը, որը վարում էր ՀԱԱՊ նախագահ Էդուարդ Մուրադյանը: Քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում կազմակերպության նվաճումները, զարգացման հեռանկարները, բարձրացված խնդիրների շուրջ ՀՀ կառավարության հետ համագործակցության արդյունավետությունը, ինչպես նաև ներկայացվեցին ՀԱԱՊ ֆինանսական հաշվետվությունները: Ընդհանուր ժողովը կարևորեց ՀԱԱՊ-ի համագործացությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանության հետ և շնորհակալություն հայտնեց դեսպանության ներկայացուցիչներին ՀԱԱՊ-ի կողմից բարձրացված խնդիրներին հետամուտ լինելու համար:

Ընդհանուր ժողովը որպես ՀԱԱՊ նախագահ վերընտրեց Պրուդենս իրավաբանական ընկերության տնօրեն և բաժնետեր Էդուարդ Մուրադյանին: Դավիթ Աթանեսյանը և Գեորգի Իսայանը վերընտրվեցին համապատասխանաբար 1-ին և 2-րդ փոխնախագահների պաշտոնում: Ընդհանուր ժողովը ընտրեց նոր տնօրեններ, որոնց ներկայացնում ենք այբենական կարգով. Արարատ Ղուկասյան («Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ), Արթուր Հովհաննեսյան («Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ» մասնաճյուղ Հայաստանում), Գագիկ Արզումանյան («Արմենիան Քոփըր Փրոգրամ» (Էյ-Սի-Փի)), Գագիկ Գյուլբուդաղյան («Գրանթ Թորնթոն» ՓԲԸ), Գառնիկ Տոնոյան («Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ), Դիանա Ղազարյան («Բուզ Ալլեն Համիլթոն Ինկ. » ընկերության հայաստանյան ներկայացուցչություն), Կարեն Զաքարյան (ՆԱՍԴԱՔ ՕէՄԵՔՍ ԲԲԸ), Հեյկո Կրայսել («Ցեպելին Արմենիա» ՍՊԸ) և Տիգրան Գասպարյան («Քեյ-Փի-Էմ-Ջի» Արմենիա ՓԲԸ):

Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում անկախ բիզնես միություն է, որը Հայաստանում գործում է 2000թ.-ից:

ՀԱԱՊ-ն ներկայացնում է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր բիզնես ոլորտներիմոտ 100 անդամ կազմակերպությունների շահերը: Նպատակ ունենալով բարելավել գործարար միջավայրը և ներկայացնել լավագույն գործարար փորձառությունը Հայաստանում, ՀԱԱՊ-ն սերտորեն համագործակցում է ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների և առավել լայն գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: ՀԱԱՊ-ն հանդիսանում է Ամերիկայի առևտրի պալատի և Ամերիկայի առևտրի պալատների Եվրոպական խորհդրի անդամ: