AM
12 Սեպտեմբեր 2012 - 11:10 AMT

Շուրջ 230 մարդ է զոհվել պակիստանյան ֆաբրիկայում բռնկված հրդեհից

Պակիստանի հարավում գտնվող Կարաչի քաղաքում կարի ֆաբրիկայում բռնկված հրդեհից զոհվածների թիվը հասել է 236: Տվյալները տրամադրել են իրավապահ մարմինները:

Հրդեհը բռնկվել է երեկ երեկոյան: Կրակը մոլեգնել է մոտ 11 ժամ, պատճառների մասին դեռևս ոչինչ չի ասվում: Չի բացառվում, որ ֆաբրիկայում բռնկվել են քիմիական նյութերը, որոնք պահվում էին արտադրական տարածքներում:

Արտակարգ պատահարի վայրում շարունակում են աշխատել փրկարարները: Ըստ ոստիկանության, զոհվածների թիվը դեռ կարող է աճել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-Ը: