Ֆիլիպինների նախագահ Բենիգնո Ակինոն հրամանագիր է ստորագրել, որի համաձայն «յոթ հազար կղզիների երկրից» դեպի արևմուտք ընկած Հարավչինական ծովը վերանվանել է Արևմտաֆիլիպինյան ծովի: Այդ մասին հայտնել է ՊՆԱ գործակալությունը:
Ֆիլիպինները «անկասելի իրավունքներ ունեն անվանակոչելու սեփական ծովային տարածքները, որին դասվում է նաև Լուսոնի ծովը, ասվում է փաստաթղթում:
Նախագահի հրամանագրով Քարտեզագրության ու ռեսուրսների մասին տեղեկատվության ազգային վարչությանը հանձնարարվում է պատրաստել և հրատարակել երկրի ջրային տարածքի սխեմաներն ու քարտեզները Արևմտաֆիլիպինյան ծով անվանումով:
Պաշտոնական քարտեզներն ու պատճենը կփոխանցվեն ՄԱԿ գլխավոր քարտուղարին և այլ կազմակերպությունների, հայտնում է գործակալությունը:
Հրամանագիրը նախագահ Ակինոն ստորագրել է դեռ սեպտեմբերի 5-ին, սակայն,դրա մասին հայտնի է դարձել միայն այժմ, նշում է գործակալությունը:
Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստին», այդ ծովի տարբեր հատվածներին հավակնում են ԱՍԵԱՆ-ի անդամ Ֆիլիպինները, Վիետնամը, Մալայզիան և Բրունեյը, ինչպես նաև Թայվանը:





