AM
13 Սեպտեմբեր 2012 - 07:09 AMT

Եգիպտոսում ցուցարարները կրկին փորձել են գրոհով վերցնել Կահիրեում ԱՄՆ դեսպանատունը

Չորեքշաբթի երեկոյան հակաիսլամական ֆիլմի դեմ բողոքող ցուցարարները կրկին փորձել են ներխուժել Կահիրեում ԱՄՆ դեսպանատան տարածք, սակայն ոստիկանությունը կանխել է բոլոր փորձերը: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը` հղելով Եգիպտոսի ՆԳՆ ներկայացուցչին:

Ոստիկանության աշխատակիցները ստիպված են եղել կիրառել արցունքաբեր գազ և դեպի օդ նախազգուշական կրակոցներ անել, որպեսզի ցրեն բողոքի մասնակիցներին, ովքեր սկսել են ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության վրա քարեր նետել և փորձել անցել ցանկապատից:

Եգիպտական առողջապահության նախարարության ներկայացուցչի տվյալներով, ավելի քան 10 մարդ է վիրավորվել: