Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 13-ին որոշում է ընդունել Սիրիայի ազգությամբ հայ երեխաների ամառային հանգիստը պատշաճ կազմակերպելու նպատակով «Լուսաբաց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և «Հասմիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որպես սուբսիդիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2012 թվականի ինն ամսում հատկացնել 7415.8 հազ դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, որից 6229.2 հազար դրամ «Լուսաբաց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և 1186.6 հազար դրամ «Հասմիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Դրա հետ կապված վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպություններին սիրիահայ երեխաներին ցուցաբերված օգնության, այդ թվում` ֆինանսական օգնության համար, որի շնորհիվ նրանք կարողացել են այցելել Հայաստանի տարբեր անկյուններ:





