AM
13 Սեպտեմբեր 2012 - 13:06 AMT

Բեռլինում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցները տարհանվել են կասկածելի փաթեթի պատճառով

Բեռլինում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցները տարհանվել են կասկածելի փաթեթի պատճառով: Ինչպես հայտնել են տեղական իրավապահ մարմինները, հյուպատոսության երեք աշխատակիցներ անսպասելի բողոքել են շնչարգելությունից:

Պատահարի վայրում աշխատում է հրշեջ մեքենա և ոստիկանությունը:

Կասկածելի փաթեթի հետ կապված այս միջադեպը շատ լուրջ է ընկալվում այդ դիվանագիտական ներկայացուցչության կողմից: Այդ մասին հայտնել է առաքելության ներկայացուցիչը:

Նա հրաժարավել է հավելյալ մանրամասներ հայտնել, ասելով, թե խոսքը գնում է «ԱՄՆ անվտանգության ոլորտի մասին», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: