AM
13 Սեպտեմբեր 2012 - 13:18 AMT

Հունաստանում սեպտեմբերի 26-ին համընդհանուր գործադուլ տեղի կունենա տնտեսման միջոցների դեմ

Հունաստանում սեպտեմբերի 26-ին համընդհանուր գործադուլ տեղի կունենա տնտեսման միջոցների դեմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մասնավոր հատվածի արհմիությունների խոշորագույն միավորման ներկայացուցիչը հայտարարել է, որ մասնավոր հատվածին կմիանա նաև պետծառայողների ADEDY արհմիությունների միավորումը:

Ակնկալվում է, որ հունական կառավարությունը պարտավորվում է առաջիկա 2 տարիներին կրճատել ծախսերը ևս 11,5 մլրդ եվրոյով՝ որպես աջակցություն նոր 31-միլիարդանոց դրամաբաժին ստանալու համար :