AM
13 Սեպտեմբեր 2012 - 14:26 AMT

Ձերբակալվել են Լիբիայում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակված առաջին կասկածյալները

Լիբիայի օրինապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Լիբիայում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակված առաջին կասկածյալներին, հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը:

Ինչպես հաղորդել է ՆԳ փոխնախարար Վանիս-աշ-Շաֆերը, ՆԳՆ և արդարադատության նախարարությունը սկսել են հետաքննությունը և ապացույցների հավաքագրումը: Միևնույն ժամանակ նա հրաժարվել է տեղեկություններ տրամադրել ձերբակալվածների քանակության մասին` դա մեկնաբանելով հետաքննությանը խանգարել չցանկանալով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Սեպտեմբերի 11-ին լիբիական Բենգազի քաղաքում ԱՄՆ հյուպատոսության մոտ տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ են դարձել Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը և ևս երեք պաշտոնյա: