AM
14 Սեպտեմբեր 2012 - 05:55 AMT

«Հայկական ժամանակ». Նոյեմբերի 27-ին ՍԴ-ում կսկսվի ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի դիմումի քննարկումը

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ նոյեմբերի 27-ին ՍԴ-ում կսկսվի Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի կողմից վեց տարի ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի դիմումի քննարկումը:

«Այս տեղեկությունը երեկ մեր թղթակցին հայտնեց փաստաբան Վահե Գրիգորյանը:

Կոնգրեսի երիտասարդ չորս ակտիվիստների վերաբերյալ դատավարության ժամանակ` հունվարի 31-ին Գագիկ Պողոսյանը, առանցորեւէ օրինական հիմքի, Տիգրան Առաքելյանին հեռացրել էր դատարանի դահլիճից` միայն այն պատճառով, որ քաղբանտարկյալը հայտարարել էր, թե քրեական գործն ի սկզբանե շինծու է: Դահլիճից նրան հեռացնելուց հետո դատավորը նրան արգելել էր մասնակցել երեք դատական նիստի: Ընդդեմ դատարանի այս ապօրինի որոշման` փաստաբան Վահե Գրիգորյանը դիմել էր Սահմանադրական դատարան»,- գրում է թերթը: