Իսրայելցի փոխվարչապետ Դան Մերիդորը դեմ է հանդես եկել կառավարության ղեկավար Բիրնյամին Նեթանյահուի` առանց ԱՄՆ կողմից հաստատվելու Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու մտադրությանը: Իսրայելական ռադիոյին տված հարցազրույցում Մերիդորը այսօր հայտարարել է, որ դեմ է Իրանի համար որևէ կարմիր գծերի սահմանմանը:
Ըստ Մերիդորի, ռազմական հարվածից խուսափելու միակ տարբերակը միջազգային մակարդակում միջուկային սպառազինության մրցավազքը դադարեցնելն է, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Իսրայելական ղեկավարությունում տարաձայնություններն ակնհայտ են դարձել Օբամայի այն հայտարարությունից հետո, ըստ որի նա կողմնակից է Թեհրանի հետ բանակցային գործընթացի շարունակվելուն:





