ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը քննադատել է Լիբիայում ամերիկյան դիվանագետների վրա հարձակումը: Այս հարցում նրան աջակցել է նաև ՄԱԿ-ի ԱԽ-ն` ընդունելով հայտարարություն, որում Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակումը քննադատվել է «ամենախիստ կերպով»:
Քննադատության են ենթարկվել նաև ցուցարարների գործողությունները, որոնք հարձակվել են Եգիպտոսում, Եմենում և Մերձավոր Արևելքի այլ երկրներում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա:
Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում բռնության և բողոքի ալիքի պատճառ է հանդիսանում «Իսլամի անմեղությունը» ֆիլմը, որը վիրավորում է մահմեդականների կրոնական զգացմունքները, հաղորդում է ՌԲԿ-ն:





