AM
14 Սեպտեմբեր 2012 - 06:06 AMT

«Հրապարակ». Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետը հարվածել է փոխմարզպետի որդուն

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ ըստ իրենց Գեղարքունիքի աղբյուրների` ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի ներկայությամբ, Սևանում մեքենան սխալ կայանելու համար օրերս վիճաբանել, ապա հարվածել է Գեղարքունիքի փոխմարզպետի որդուն՝ Սևակ Ստեփանյանին: Վերջինս այժմ հիվանդանոցում է, և, ըստ նույն աղբյուրների, այսօր նրան պետք է վիրահատեն: