AM
14 Սեպտեմբեր 2012 - 17:06 AMT

Ոստիկանությունը ԱՄՆ 2 համալսարաններից տարհանում է բոլորին

Երկու ամերիկյան համալսարաններում տեղի է ունենում տարհանում: Տեղադրված ռումբերի մասին անանուն հաղորդագրությունների պատճառով ոստիկանությունը տարհանում է Օստին քաղաքում Տեխասի և Ֆրագո քաղաքի Հյուսիսային Դակոտայի համալսարաններում գտնվող մարդկանց:

Առայժմ հայտնի չէ, արդյոք երկու դեպքերը կապված են իրար հետ, թե ոչ:

Ասոշիեյթիդ պրես գործակալության տվյալներով, Տեխասի համալսարանում սովորում է 51 հազար, Հյուսիսային Դակոտայի` 14 հազար ուսանող, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: