AM
15 Սեպտեմբեր 2012 - 06:13 AMT

Google-ը հրաժարվել է YouTube-ից հեռացնել «Մահմեդականների անմեղությունը» սկանդալային ֆիլմի տեսահոլովակը

Google-ը հրաժարվել է կատարել ԱՄՆ իշխանությունների խնդրանքն ու YouTube-ից հեռացնել «Մահմեդականների անմեղությունը» սկանդալային ֆիլմը, որը զանգվածային բողոքի ցույցերի ալիք է բարձրացրել մի շարք երկրներում: ԱՄՆ իշխանությունները կոչ են արել Google-ին վերանայել տեսահոլովակը պահպանելու մասին որոշումը՝ նշելով, որ դա կարող է խախտել տեսահոլդինգից օգտվելու կանոնները: Սակայն որոշում կայացնելու իրավունքը վերապահված էր ընկերությանը: Ընկերությունը սահմանափակել է տեսահոլովակի մատչելիությունը Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Եգիպտոսում և Լիբիայում: