AM
15 Սեպտեմբեր 2012 - 12:42 AMT

Մադրիդում` երկրում իրականացվող բյուջետային տնտեսման քաղաքականության դեմ բազմամարդ ցույց է տեղի ունենում

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում սեպտեմբերի 15-ին բազմահազարանոց ցույց է տեղի ունենում` երկրում իրականացվող բյուջետային տնտեսման քաղաքականության դեմ, հաղորդում է «Ազաատություն ռադիոկայանը»: Նրանք պահանջում են հանրաքվե անցկացնել, որպեսզի ստիպեն իշխանություններին փոխել աշխատողների իրավունքների ոտնահարման քաղաքականությունը:

Բյուջետային դեֆիցիտը հաղթահարելու համար, իսպանական իշխանությունները զրկել են աշխատողներին 13-րդ աշխատավարձից, սառեցրել թոշակները, բարձրացրել ԱԱՀ-ն և կրճատել կրթության և բժշկական ծառայություններին տրամադրվող ծախսերը: