Աֆղանստանում «Մահմեդականների անմեղությունը» սկանդալային ֆիլմի դեմ ընթացող ցույցերն առայժմ խաղաղ բնույթ են կրում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Շաբաթ օրը ցույցեր են տեղի ունեցել երկրի արևելքում գտնվող Ջելալաբադ և Հոստ քաղաքներում, որտեղ հարյուրավոր տեղի բնակիչներ հանդես են եկել հակաամերիկյան կարգախոսներով և պահանջել դատի տալ ֆիլմի հեղինակներին, որը վիրավորում է մահմեդականների կրոնական զգացմունքները:
Աֆղանստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորներն այսօրվա նիստում դատապարտել են այդ ֆիմը և պահանջել ԱՄՆ իշխանություններից դատի տալ նրանց, ովքեր նկարահանել են այն:
Այս շաբաթ ինտերնետում Մուհամմեդ մարգարեի մասին սիրողական ֆիլմի դեմ բողոքի ակցիաներ են ընթանում մահմեդական աշխարհի մի քանի երկրներում:





