Նյու Յորքում սկսվել է «Գրավիր Ուոլ Սթրիթը» հոբելյանական եռօրյա բողոքի ակցիան, ձերբակալվել են առնվազն 12 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Շաբաթ օրը շուրջ 300 հոգի հավաքվել են Ստորին Մանհեթեն շրջանում, որտեղ գտնվում է բողոքի շարժման կենտրոնակայանը:
Չնայած նրան, որ «նյույորքյան զավթիչների» բողոքի ակցիաները սկսելու ամսաթիվը սեպտեմբերի 17-ն է, մի շարք կողմնակիցներ որոշել են նախօրոք սկսել հոբելյանական երթը: Կազմակերպիչները մտադիր են հոբելյանին նվիրված միջոցառումներ անցկացնել կիրակի և երկուշաբթի օրերին: Ցուցարարները պահանջում են ավելացնել հարուստների հարկերը, հանդես են գալիս գործազրկության և ֆինանսական ինստիտուտների գործունեության դեմ:





