Թուրքիայի պաշտպանունակության ավելացման միջոցների շրջանակներում Անկարան պատրաստվում է սկսել առաջին թուրքական բալիստիկ հրթռիների արտադրությունը, որպեսզի դիմակայի ազգային անվտանգության ցանկացած սպառնալիքի, հաղորդում է Գրուզիա Օնլայնը:
Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական խորհուրդը մշակել է SOM անվամբ հրթիռ 300 կմ գործողության հեռավորությամբ:
ԱՄՆ-ը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Հնդկաստանը մտնում են երկրների ցուցակի մեջ, որոնք ունեն հեռահար գործողության ՀՕՊ և բալիստիկ հրթիռների համակարգեր:
Պաշտպանության ծախսերի ավելացման պատճառների շարքում Թուրքիան նշել է մշտապես փոխվող տարածաշրջանի աճող սպառնալիքներն Արաբական գարնան հետևանքով առաջացած անորոշության պայմաններում, ինչպես նաև Իրանի և Արևմուտքի միջև միջուկային ճգնաժամը:





